Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մեծ է եղել հիասթափությունը, երբ Ծառուկյանը կիրառել է «ցոգոլ» եզրույթը

Մեծ է եղել հիասթափությունը, երբ  Ծառուկյանը կիրառել է «ցոգոլ» եզրույթը
28.09.2012 | 13:25

Դեռ չէր չորացել Ռուբեն Հայրապետյանի հայտնի ֆրազի թանաքը` «Նուվել դե Արմենիի» հայտնի հարցազրույցում, որում որոշակի արտահայտություններ էին հնչել Գագիկ Ծառուկյանի հասցեին, երբ օլիգոպոլիկ նոր տաք կետ առաջացավ Վայոց ձորում:
Ճիշտ է, ասում են, Ծառուկյանի կողքին «աշխատում» են իմիջմեյքերների շատ լուրջ խմբեր, որ ԿԳԲ-ի նախկին վերլուծաբանները վերլուծությունների ու քայլերի կասկադ են ամեն առավոտ «լուսումութա» դնում շեֆի սեղանին, որ նույնիսկ երբևէ Ծառուկյանի ուսերին նետված արևմտյան ծածկոցը որոշակի արևմտյան շրջանակների կողմից նրա իմիջի վրա աշխատելու հայտ ու դեֆակտո (համ էլ` «Իրատես». բարլո՛ւս, Պետրոս) արդյունք էր, այնուհանդերձ, ըստ նույն աղբյուրների, մեծ է եղել նրանց բոլորի հիասթափությունը, երբ օրերս Ծառուկյանը կիրառել է «ցոգոլ» եզրույթը:
Ասել է` դեֆակտո («Իրատե՜ս»), «без пяти минут» նախագահի թեկնածու պերսոնը մանրիկ պատերազմի` լեզվակռվի մեջ է մտել ոմն ջահել մարզպետի հետ, ինչն անընդունելի է բոլոր առումներով:
Իսկ իրականում դրանով նա ցանկացել է «խփել» (տեսնես` «Վերտու» հեռախոսո՞վ էր այդ օրվա միտինգին` ձախից կախած) այդ կողմերի օլիգարխ Աշոտ Արսենյանին, որովհետև Էդգար Ղազարյանի հնչեցրած «զիբլի ավտոյի» մասին մտքերը համարել է ոչ թե մարզպետից, այլ նրա «պապայից» ասված: Բանն այն է, որ օլիգարխներն այսօր, այդ թվում և` ՀՀԿ-ամերձ, շատ լավ են հասկանում` նժարի ծանրությունն ում կողմն է, և իրենք ում թասիբը պետք է անձնազոհաբար պաշտպանեն:
Ծառուկյանը, փաստորեն, իրենց տեսակի մեջ մենակ է մնացել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ